ԱՄՆ Տեղասի (Տեքսաս) նահանգում Lockheed Martin ռազմարդյունաբերական ընկերությունը փորձարկել է Թուրքիայի զինված ուժերի համար նախատեսված առաջին F-35 կործանիչ-ռմբակոծիչը: Փորձարկման տեսանյութը հրապարակել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ):
Türkiye için üretilen ilk F-35A uçağının Lockheed Martin Texas Fort Worth tesislerinden havalanışı. pic.twitter.com/IetzTZJa6g
— SSM (@SavunmaSanayii) May 23, 2018
Ավելի վաղ թուրքական «Հյուրիեթ» պարբերականը հայտնել էր, որ 2018 թ. հունիսի 21-ին ԱՄՆ-ում պաշտոնապես կներկայացնեն Թուրքիայի զինուժի համար նախատեսված առաջին F-35-ը:
Ըստ նույն աղբյուրի հայտնած տեղեկության՝ ուսումնական փուլի ավարտից հետո՝ 2019 թ. նոյեմբերին, առաջին կործանիչները կուղարկվեն Թուրքիա:
Հավելենք, որ այս պահին ԱՄՆ սենատում քննարկվում է Թուրքիային այդ ռազմական ինքնաթիռների վաճառքի արգելման օրինագիծը, որն առաջ են քաշել մի խումբ սենատորներ: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն չեղարկի գործարքը՝ իրենք պատասխան քայլեր կձեռնարկեն:
Հավելենք, որ Թուրքիան մտադիր է ձեռք բերել 100 միավոր F-35: