Մայիսի 22-ին Թուրքիայի արևելյան հատվածի Կարս նահանգի Կաղզվանի շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում Թուրքիայի օդուժի հարձակման հետևանքով սպանվել է PKK-ի 6 անդամ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:
Kars/Kağızman kırsalında keşif ve gözetleme vasıtaları ile karakol/üs bölgelerimize saldırı hazırlığında oldukları tespit edilen bölücü terör örgütü mensuplarına yönelik 22 Mayıs 2018 tarihinde düzenlenen hava harekâtı neticesinde; silahlı 6 terörist etkisiz hale getirilmiştir. pic.twitter.com/ungHskVsOw
— TSK (@TSKGnkur) May 22, 2018
Բախումներ են եղել նաև Սղերթի (Սիիրթի) շրջանում, որտեղ սպանվել է PKK-ի 3 անդամ:
Siirt Baykan kırsalında keşif ve gözetleme vasıtaları ile karakol/üs bölgelerimize saldırı hazırlığında oldukları tespit edilen bölücü terör örgütü mensuplarına yönelik 22 Mayıs 2018 tarihinde düzenlenen hava harekâtı neticesinde; silahlı üç terörist etkisiz hale getirilmiştir. pic.twitter.com/7wjsKu51Tm
— TSK (@TSKGnkur) May 23, 2018
Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Սղերթի գործողությունների ժամանակ ձերբակալվել է Թուրքիայի ՆԳՆ կողմից հետախուզվող «քուրդ զինյալ» Ադնան Չելիքը (ծածկանունը՝ «Կենդալ»), որը եղել է Դեշտովայի շրջանում PKK-ի ջոկատի պատասխանատուն:
«Անադոլու» գործակալությունը հայտնում է նաև, որ մայիսի 22-ին Ստամբուլում ձերբակալվել են 11 անձ, որոնք կասկածվում են PKK-ի անդամակցության մեջ:
Թուրքիայի ուժայինները երկրի արևելքում և հարավ-արևելքում շարունակում են քրդական PKK-ի դեմ ռազմագործողությունները: