Մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մարմինը՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
1998 թ. ծնված Մարտին Խաչատրյանը հայկական զինուժ զորակոչվել էր 2017 թ. աշուն-ձմեռ զորակոչային փուլի ընթացքում՝ Գյումրիի զինկոմիսարիատից:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին. Նշվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում: