Երեկ ավտովթարից տուժած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ՝ մայիսի 21-ին, Լոռու մարզում ավտովթարից վիրավորված ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողի կյանքին ներկա պահին վտանգ չի սպառնում: Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Shamshayan.com կայքը հայտնել էր, որ մայիսի 21-ին Լոռու մարզում ավտովթարի հետևանքով զինծառայող է վիրավորվել:

Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 31-ամյա Արամ Ա.-ն իր վարած ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *