Թուքրիայի ԶՈւ 5-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարը ցմահ ազատազրկվել է

Թուրքիայում շարունակվում է 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի գործով դատավարությունը: 5-րդ զրահատանկային բրիգադի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ (ամապատասխանում է ՀՀ ԶՈւ գեներալ-մայորի կոչմանը) Սոյսալը, ինչպես նաև շտաբի պետ, փոխգնդապետ Չինարը ցմահ ազատազրկման են դատապարտվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նշված բրիգադի նախկին անձնակազմից ևս մեկ զինվորական 18.5, իսկ մեկ այլ զինվորական՝ 7.5 տարով կազԹուրքիաատազրկվեն: Հրամանատարը և շտաբի պետը ցմահ ազատազրկումը կկրեն ծանրացված ռեժիմով:

Բրիգադի այլ զինծառայողների դատավարությունը դեռևս շարունակվում է:

Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրի զինուժից արդեն հազարավոր զինծառայողներ են հեռացվել, հարյուրավորները տարբեր ժամկետներով ազատազրկվել են: Դրանց մեջ մեծ թիվ են կազմում նախկին հրամկազմի ներկայացուցիչներ՝ ընդհուպ մինչև ԶՈւ գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաներ, բանակի հրամանատար, շտաբերի պետեր, զորամասերի, զորամիավորումների հրամանատարներ: Միայն ձերբակալված գեներալների թիվը 150-ն անցնում էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *