Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիկամ Նորկինը հայտնել է, որ մայիսի 10-ին իրանցիները իրենց ուղղությամբ արձակել են 32 հրթիռ, որոնցից 4-ին իսրայելական կողմը ոչնչացրել է, իսկ մնացածը՝ ընկել են Իսրայելի սահմանից դուրս:
Իսրայելի պատասխան հարվածի ժամանակ իսրայելական ինքնաթիռների ուղղությամբ արձակվել է հակաօդային պաշտպանության 100 հրթիռ: Այս մասին նշվում է Իսրայելի ՊԲ թվիթերյան էջում.
Commander of the IAF, Maj. Gen. Amikam Norkin, commented on the events in Syria: “The Iranians fired 32 rockets, we intercepted 4 of them & the rest fell outside Israeli territory. In our response attack, more than 100 ground to air missiles were fired at our planes.”
— IDF (@IDFSpokesperson) May 22, 2018
Հիշեցնենք, որ ըստ իսրայելական կողմի՝ մայիսի 10-ին Սիրիայի տարածքից իրանական ուժերը հրթիռակոծել էին Գոլանի բարձունքները: Այն ժամանակ Իսրայելի ՊԲ-ն հայտնել էր իրենց ուղղությամբ արձակած մոտավոր 20 հրթիռի մասին: Ի պատասխան՝ Իսրայելը հարվածել էր իրանցիների կրակային դիրքերին և այլ թիրախների:
Իսրայելի ՊԲ-ն հավելել է նաև, որ իրենց սպառազինությունում առկա F-35 ինքնաթիռները արդեն գործում են և կատարում մարտական հանձնարարականներ: Իսրայելը F-35-երի առաջին խմբաքանակը՝ 2 միավոր, ստացել էր 2016-ի դեկտեմբերին: Երկրորդ խմբաքանակը՝ 3 միավոր, Իսրայելին էր մատակարարվել 2017-ի ապրիլի 23-ին, իսկ երրորդ խումբը՝ 2 միավոր՝ 2017-ի սեպտեմբերին: