ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լևոն Երանոսյանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: Հրամանագիրը թվագրված է մայիսի 18-ին:
Լևոն Երանոսյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի համաձայն:
Հիշեցնենք, որ 2012 թվականի ապրիլին Լևոն Երանոսյանը ազատվել էր ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակել ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ:
Մեկ այլ հրամանագրով ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատվել է նաև Վարդան Եղիազարյանը: