Մայիսի 18-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին հայտնում է ՊՆ կայքը:
Բակո Սահակյանը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը մասնակցել է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: