Թուրքիայի զինուժը հերթական «Աթաք» ուղղաթիռն է ստացել

Մայիսի 18-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարության է հանձնվել թուրք-իտալական համատեղ արտադրության ևս մեկ միավոր «Աթաք» (T-129 Atak) հարվածային ուղղաթիռ: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը Twitter-ի միկրոբլոգում:

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Թուրքիայի ուժային կառույցներին՝ բանակին, ժանդարմերիային, արդեն 35 միավոր «Աթաք» ուղղաթիռ է հանձնվել: Մեր ունեցած տվյալների համաձայն՝ ցամաքային զորքերին արդեն հանձնվել է 31 ուղղաթիռ: Նշենք, որ ժանդարմերիան առաջին անգամ ստացել է այս ուղղաթիռներից 2018-ի փետրվարին:

Ուղղաթիռներից առնվազն մեկը Թուրքիան արդեն հասցրել է կորցնել Սիրիայի Աֆրին շրջանում 2018 թ. հունվարի 20-ից սկսած ռազմագործողության ընթացքում:

T-129 Atak հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *