Նախորդ շաբաթ Սիրիայում ձերբակալել, հետո ազատել են ֆրանսիացի զինծառայողների

Մայիսի 17-ին Սիրիայի Հասաքա նահանգում այդ երկրի կառավարական ուժերը ձերբակալել էին Ֆրանսիայի ԶՈւ 60 հատուկջոկատայինի: Ֆրանսիացի զինծառայողներին արդեն ազատ են արձակել, քանի որ նրանք Սիրիայի բանակի վերահսկած գոտում սխալմամբ էին հայտնվել: Զինյալների ազատ արձակելու մասին հայտնում է Telegram-ի @NovostiDamask ալիքը:

Ֆրանսիայի զինուժի զինծառայողներին ձերբակալել էին Հասաքա նահանգի տարածքում: Հասաքան հիմնականում քուրդ-արաբական ուժերի վերահսկողության տակ է, սակայն քաղաքի մոտ Սիրիայի բանակը մեկ կայազոր ունի, որը Սիրիայի կառավարական մյուս ուժերի տարածքներից կտրված է:

Ֆրանսիացի զինծառայողները Սիրիայում հայտնվել են շուրջ մեկ շաբաթ առաջ: Նրանք միացել են ԱՄՆ զինծառայողներին, որոնք էլ իրենց հերթին դաշնակցում են քուրդ-արաբական SDF ջոկատների հետ: Հավանական է, ֆրանսիացի զինծառայողները հենց այս պատճառով են սխալ կողմնորոշվել տեղանքում և հայտնվել ոչ թե քրդերի, այլ՝ Սիրիայի բանակի վերահսկած գոտում:

Սիրիայի բանակի զինծառայողներն էլ ձերբակալել են, քանի որ այդ երկրի իշխանությունները անօրինական են համարում առանց իրենց թույլտվության Սիրիայի տարածքում որևէ երկրի զինուժի տեղակայումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *