Բակո Սահակյանն ընդունել է Արցախն ականազերծող կազմակերպության տնօրենին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է “HALO Trust” կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին: Հանդիպմանը մասնակցում է նաև արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը։

Բակո Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ “HALO Trust” կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ այն կարեւոր համարելով ժողովրդի համար:

Նշենք, որ մարտի 29-ին Արցախում ականազերծման աշխատանքների ժամանակ The Halo Trust կազմակերպության մեքենաներից մեկի պայթյունի հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ 2-ը։

Կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացնում 2000 թվականից: Իր աշխատանքի ամբողջ ընթացքում կազմակերպությունը վնասազերծել է ավելի քան 23 հազար ական և չպայթած զինամթերք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *