Այս տարի ՊՆ-ն ձեռք կբերի բազմակի օգտագործման ներքնազգեստ․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հանձնարարականով՝ 2018 թ. երկրորդ կեսին հայկական բանակի շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Այս մասին գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար։»,—նշված է գրառման մեջ։

2018-ին ՀՀ ՊՆ կողմից իրային միջոցների ձեռք բերման համար, այդ թվում նաև ներքնաշորի, մրցույթ հայտարարվել էր 2018-ի սկզբին։ Իսկ 2017թ-ի ապրիլի 14-ին կնքված ԲԸԱՀԱՊՁԲ-7-7 պայմանագրի շրջանակներում «ԳԵՎԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից մատակարարված կիսավարտիք մեկանգամյա օգտագործման ապրանքատեսակից 52 000 հատ հետ է վերադարձվել մատակարարին, անորակության պատճառով, իսկ կազմակերպության նկատմամբ կիրառվել են տույժեր և տուգանքներ:

Նշենք, որ 2018 թվականի հունվարին Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ 2018-ից ՀՀ զինված ուժերում զինծառայողները կկրեն նոր, ավելի որակյալ կտորից կարվող համազգեստ, որի ամրության և դիմացկունության պարամետրերն ավելի բարելավված են։

 

One response to “Այս տարի ՊՆ-ն ձեռք կբերի բազմակի օգտագործման ներքնազգեստ․ Արծրուն Հովհաննիսյան

Մեկնաբանել ՎարսենիկՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *