Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածում, հարվածի տակ են հայտնվել Գազայի հյուսիսում տեղակայված ՀԱՄԱՍ շարժման դիրքերը: Իսրայելական կողի պնդմամբ՝ իրենք հարվածել են ի պատասխան Սդերոտ քաղաքի ուղղությամբ կրակին:
Հարվածների են ենթարկվել 4 թիրախ – ՀԱՄԱՍ շարման ռազմական ենթակառուցվածքի օբյեկտները և հաստատությունները և զենքի արտադրության ևս 3 օբյեկտ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Իսրայելի պաշտպանության բանակի վրա հղումով:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ մայիսի 14-ին ԱՄՆ դեսպանատուն է բացել Երուսաղեմում: Սահմանին զինված բախումներին մասնակցում է շուրջ 40 հազար պաղեստինցի, դրան ի պատասխան Իսրայելի զինվորականները ուժ են կիրառում, արդեն սպանվել է շուրջ 100 մարդ:
Բողոքի առաջին ակցիաները սահմանին անցկացվել են դեռևս մարտի 30-ին, այդ օրը իսրայելցի ուժայինները սպանել են տասնյակ պաղեստինցիների, հազարավոր մարդիկ էլ վիրավորվել են: