ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի 4 նավ այցելել է Վրաստան

Մայիսի 16-ին Փոթիի նավահանգիստ են մտել ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի երկրորդ մշտական խմբի (SNMG2) նավերը: Խմբի մեջ ընդգրկված են բրիտանական HMS Duncan, թուրքական TCG Gemlik, բուլղարական BGS Drazki  և ռումինական ROS Regele Ferdinand ֆրեգատները: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին դիմավորել է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ղեկավար Թեմուր Կեկելիձեն: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը:

ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանում են

ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանում են

Ռազմածովային ուժերի 2-րդ մշտական խումբը ընդգրկված է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում և հերթապահություն է իրականացնում տարբեր միջազգային ջրերում:

ՆԱՏՕ-ի և Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմածովային ոլորտում համագործակցության ընդլայնման և մի շարք համատեղ վարժանքների իրականացման հարցեր:  Ապագայում, հնարավոր է, որ Վրաստանի առափնյա անվտանգության նավերը միանան Սև ծովում անվտանգության պահպանման համար ՆԱՏՕ-ի տարբեր գործողություններին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *