Մայիսի 16-ին, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս ընկած ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը։
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։