Թուրքիայի զինուժը շարունակում է իր բազաները տեղակայել Սիրիայի Իդլիբ նահանգում

Մայիսի 14-ին Թուրքիայի զինուժը զինծառայողների և զինտեխնիկայի հերթական խումբը ուղարկվել է Սիրիայի Իդլիբ նահանգ: Թուրքական իր հերթական՝ արդեն 11-րդ «դիտարկման կետն է» ստեղծում Իդլիբի «ապաէսկալացման գոտու» տարածքում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Իդլիբ նահանգում ստեղծված «դիտարկման կետերը» ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության

Իդլիբ նահանգում ստեղծված «դիտարկման կետերը» ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության

Նշենք, որ Թուրքիան ընդհանուր առմամբ, նախատեսում է 12 «դիտարկման կետ» ստեղծել Իդլիբի տարածքում՛: Այդ բազաների մի մասը ստեղծվել են Սիրիայի կառավարական ուժերի վերահսկած տարածքներին հարակից հատվածներում: Վերջին «դիտարկման կետը» ստեղծվել է Իդլիբի հարավային շրջանում՝ Լազիկե դիմաց:

Թուրքիայի զինուժը Իդլիբում սկսվել է հաստատվել դեռևս 2017-ի հոկտեմբերից: Այդ նահանգում տեղակայելու վերաբերյալ Թուրքիան համաձայնության է եկել Աստանայում Իրանի և Ռուսաստանի հետ: Այս երեք երկրները հանդիսանում են երաշխավորներ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման և «ապաէսկալացման գոտիների» ստեղծման համար:

Բացի Իդլիբ նահանգից, Թուրքիայի վերահսկողության տակ են գտնվում նաև Ջերաբլուսից-Ազազ ընկած հատված, որը թուրքական բանակը գրավել է 2016-2017թթ. իրականացրած «Եփրատի վահան» գործողության արդյունքում, և Աֆրինի շրջանը, որն էլ գրավվել է 2018թ. հունվարին սկսված «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *