Ռուսաստանը և Սիրիան առայժմ բանակցություններ չեն իրականացնում արաբական այդ պետությանը ռուսաստանյան արտադրության Ս-300 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի հարցով: Այս մասին «Известия» թերթին հայտնել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:
«Դեռևս որևէ խոսք չկա ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ», – հայտարարել է Կոժինը:
Նույն օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դա որևէ կապ չունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Ռուսաստան այցի հետ: Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Նշենք, որ Սիրիային Ս-300 համակարգեր մատակարարելու մասին տեղեկությունները սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ ապրիլի 14-ին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հարվածներ հասցրին Սիրիայի տարածքում՝ այդ երկրի նախագահին մեղադրելով քիմիական զենքի օգտագործման համար:
Հարվածներից 2 երկու հետո՝ ապրիլի 16-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը Սիրիայի պաշտպանական կարողությունները բարձրացնելու համար, այդ թվում նաև մատակարարել Ս-300 համակարգեր: Ապրիլի 23-ին Լավրովը հայտարարել է, որ այդ համակարգերի մատակարարումը Սիրիային դեռևս որոշված չէ: Միևնույն ժամանակ, այդ հարցը պաշտպանության նախարարությունում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: