Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Վանեցյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում:

Արթուր Վանեցյանին պաշտոնում նշանակելու առաջարկությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ այս նա եղել է ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության բաժնի պետի տեղակալ:

Մեկ այլ հրամանագրով՝ Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետ:

Ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գեորգի Կուտոյանը և Վլադիմիր Գասպարյանը ազատվել էին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի պաշտոններից:

One response to “Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *