ՀՀ նախագահի հրամանագրով Գեորգի Կուտոյանը ազատվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Մեկ այլ հրամանագրով էլ ոստիկանապետի պաշտոնից ազատվել է Վլադիմիր Գասպարյանը:
Նրանք պաշտոնից ազատվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ:
Գեորգի Կուտոյանը ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվել էր 2016 թ. փետրվարի 12-ին՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով: