Վրացի զինծառայողները ֆրանսիացի հրահանգիչների ղեկավարությամբ վարժանքներ են անում

Վրաստանի ԶՈւ Սաչխերիի լեռնային պատրաստության դպրոցում ֆրանսիացի հրահանգիչների ղեկավարությամբ անցկացվում է մարտավարական լեռնային պատրաստության դասընթաց: Այն ենթադրում է հետևակային դասակների մակարդակում բարձրլեռնային գոտիներում մարտական գործողությունների վարման ուսուցանում:  Այս մասին մայիսի 10-ին հայնտել է Վրաստանի ՊՆ կայքը:

Դասընթացի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենյեն և մի շարք երկրների ռազմական կցորդներ:

Վրացի զինծառայողները՝ մարտավարական լեռնային պատրաստության դասընթացի բացման արարողությանը. մայիս 2018թ.

Վրացի զինծառայողները՝ մարտավարական լեռնային պատրաստության դասընթացի բացման արարողությանը. մայիս 2018թ.

Հիշեցնենք, որ Վրաստանի և Ֆրանսիայի զինված ուժերը վաղուց են համագործակցում զինանձնակազմի պատրաստության ոլորտում: Հենց Ֆրանսիայի օգնությամբ է կառուցվել Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցը, որտեղի հրահանգիչները պատրաստություն են անցել Ֆրանսիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *