Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալը Իրանի հետ միջուկային համաձայնագրից հանգեցնելու նոր հակամարտությունների և հավելյալ անկայունության: Քալընը նման հայտարարություն է արել Twitter-ի իր միկրոբլոգում:
ABD’nin nükleer anlaşmadan tek taraflı olarak çekilmesi, istikrarsızlığa ve yeni çatışmalara sebep olacak bir karardır.
Çok taraflı anlaşma, diğer ülkelerle devam edecektir.
Türkiye, nükleer silahların her türüne karşı olan kararlı tutumunu sürdürecektir.— Ibrahim Kalin (@ikalin1) May 8, 2018
Թուրքիայի Էկոնմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին էլ իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է Իրանի հետ իր առևտրական կապերը: Հայտնում է Hürriyet Daily News լրատվակայքը:
«Մենք այս պահից սկսած շարունակելու ենք Իրանի հետ առևտուր հնարավոր շրջանակներում մինչև վերջ: Մենք ոչ ոքի հետ հաշվի չենք նստելու այս հարցում», – հայտարարել է Զեյբեքչին:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թրամփի քայլը որակել է որպես Իրանի նկատմամբ հոգեբանական պատերազմ:
Իրանը մինչ այս հայտարարում էր, որ ԱՄՆ դուրս գալու պարագայում մշակել է գործողությունների մի քանի տարբերակ, որոնցից մեկն է միջուկային ոլորտում ավելի ինտեսիվորեն ակտիվանալը։