ՄԱԿ-ն ավելացնում է խաղաղապահների թիվը Գոլանի բարձունքներում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հաշվետվության համաձայն՝ ՄԱԿ քարտուղարությունն ավելացնելու է Գոլանի բարձունքներում խաղաղապահների պաշտպանական ներուժը՝ նրանց թիվը հասցնելով մինչև 1250-ի:

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, հաշվետվությունն ուղարկվել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ (ԱԽ)։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն

Խաղաղապահ ուժերի ներկա մանդատն ավարտվում է հունիսի 31-ին: Զեկույցում գլխավոր քարտուղարը նշում է, որ հաշվի առնելով ստեղծված հանգամանքներն՝ անհրաժեշտ է համարում երկարեցնել խաղաղապահական առաքելության ժամկետը։

Բան Կի-Մունն ԱԽ-ին առաջարկել է 6 ամսով՝ մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը, երկարաձգել խաղաղապահների ներկայությունը Գոլանի բարձունքներում՝ շեշտելով, որ Սիրիայի բանակի զինվորները շարունակում են մարտական գործողություններ վարել գրոհայինների դեմ ապառազմականացված գոտում։

Հիշեցնենք, որ Ավստրիան հունիսի 12-ից սկսել է դուրս բերել իր խաղաղապահներին Գոլանի բարձունքներում տեղակայված ՄԱԿ ստորաբաժանումներից՝ պատճառաբանելով, որ Սիրիայի մարտական գործողություններն արդեն իսկ ծավալվում են Գոլանի բարձունքների տարածքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *