Իսրայելի վարչապետը Մոսկվայում է՝ քննարկելու Մերձավոր Արևելքի խնդիրները

Այսօր՝ մայիսի 9-ին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Կողմերը կքննարկեն Մերձավոր Արևելքի, մասնավորապես՝ Սիրիայի հակամարտությանը վերաբերող խնդիրներ: Այս մասին այցիցի առաջ հայտարարել է անձամբ Նեթանյահուն. փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նեթանյահու-Պուտին հանդիպումը կկայանա զորահանդեսից հետո, որին ևս Նեթանյահուն պետք է մասնակցի: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ անհրաժեշտ է երաշխավորել, որ Սիրիայի իրենք և ռուսաստանյան զինուժը կշարունակեն կոորդիանացված գործողությունները:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից: Դրաննից մեկ շաբաթ առաջ Իսրայելի վարչապետը ներկայացրել էր որոշ փաստաթղթերի պատճեններ՝ նշելով, որ դրանք ապացուցում են, որ Իրանը 2009 թ. հետո էլ գաղտնի շարունակել է միջուկային փորձարկումները:

Հավելենք, որ մայիսի 9-ի լույս գիշերը Իսրայելի օդուժը հերթական անգամ հրթիռակոծել էր Սիրիայի տարածքը՝ նշելով, որ դրանք Իրանին պատկանող օբյեկտներ են: Միևնույն ժամանակ համացանցում հայտնվել է լուսանկար՝ նկարագրությամբ, որ Իսրայելը զինտեխնիկա է կուտակում Սիրիայից տարիներ առաջ զավթված Գոլանի բարձունքում:

Իրանը զինտեխնիկա է կուտակում Գոլանի բարձունքներում

Իրանը զինտեխնիկա է կուտակում Գոլանի բարձունքներում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *