Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին հայտարարել է, որ իրենք կրկին կհրթիռակոծեն Սիրիայի տարածքը, եթե այդ երկրի ղեկավարությունը կրկին քիմիական զենք կիրառի: Այս մասին Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է RTL ռադիոյի եթերում. փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆրանսիայի պաշտպանական գերատեչսության ղեկավարը նշել է, թե ապրիլի 14-ի հրթիռակոծության նպատակն էր չթույլատրել, որ «Դամասկոսը կրկին քիմիական հարձակումներ իրականացնի»:
«Եթե դա կրկնվի՝ մենք կարող ենք նորից ընդունել հարվածի որոշում», – նշել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հրթիռակոծել էին Սիրիայի կառավարական ուժերի վերահսկած մի շարք օբյեկտներ: