Վրաստանի ՆԳՆ բազայում սպանվել է զինծառայող

Մայիսի 8-ին Վրաստանի Գորրի շրջանի Դիցի գյուղում՝ այդ երկրի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության առաջադրանքների բաժնի բազայում հայտնաբերվել է 43-ամյա զինծառայողի դիակ՝  որովայնի հատվածում կտրած-ծակած վերքերով: Միջադեպի մասին հայտնում է վրացական Rustavi 2 հեռուստաալիքը:

Վրաստանի ՆԳՆ զորակոչիկ-զինծառայողներ

Վրաստանի ՆԳՆ զորակոչիկ-զինծառայողներ

Միևնույն ժամանակ, Վրաստանի ՆԳՆ-ից լրագրողներին հայտնել են, որ զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Զինծառայողի ընտանիքի անդամների տեղեկություններով՝ նա բազայի տարածքում հայտնաբերվել է արդեն մահացած վիճակում, նրան բժշկական օգնություն չի տրամադրվել: Ընտանիքը բացառում է ինքնասպանության վարկածը:

Նշենք, որ Դիցի գյուղը անմիջապես սահմանակցում է չճանաչված Հարավային Օսիային, իսկ Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության առաջադրանքների վարչության աշխատակիցները այդ շրջանում պարեկություն են իրականացնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *