Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Մայիսի 8-ին Թուրքիայի օդուժի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում ոչնչացվել են զինյալների դիրքերն ու ապաստարանները: Թուրքական կողմի պնդմամբ՝ PKK-ի զինյալները ցանկացել են հարձակվել Թուրքիայի ուժայինների սահմանային դիրքերի և բազաների վրա:

Նշենք, որ Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում քուրդ զինյալներին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են կառույցի հիմնական ճամբարները և բազաները:

Անկարան նաև շարունակում է հայտարարել, որ իրենք ցամաքային գործողություն են իրականացնելու Իրաքում PKK-ի դեմ: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ հարցով իրենք ցանկանում են համագործակցել նաև Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *