«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է մայիսի 4-ին Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում ոստիկանների վրա իրականացված հարձակման պատասխանտվությունը: Միջադեպի արդյունքում վիրավորվել էր 3 ոստիկան, իսկ հարձակվողն ինքնասպան էր եղել: Համապատասխան հայտարարությունը տարածել է ԻՊ «Ամաք» լրտուն:
Մաիսի 4-ին զինված անձը Նիժնի Նովգորոդում կրակել էր ոստիկանների վրա, ովքեր նրան կանգնեցրել էին փաստաթղթերը ստուգելու նպատակով: Այնուհետև այդ անձը թաքնվել էր մի բնակարանում: ՌԴ իրավապահ մարմինները այդ շենքի բնակիչներին տարհանել էին:
Զինված անձը հրաժարվել էր հանձնվել և ավտոմատից կրակել էր իրավապահների ուղղությամբ, ինչի հետևանքով 3-ը վիրավորվել էին: Այնուհետև զինյալը սպանվել էր: Սկզբում ՌԴ անվտանգության դաշնային բյուրոյից հայտնել էին, որ իրավապահներն են սպանել, իսկ հետո հայտնի է դարձել, որ ահաբեկիչն ինքնասպան է եղել. հայտնում է «Մեդուզան»: