Թուրքիան քրդական ուժերի դեմ ռազմագործողությունը կշարունակի Սիրիայի Քոբանիից մինչև Հասաքա ընկած բոլոր վայերում, Իրաքում՝ Սինջարից մինչև Քանդիլ: Նման հայտարարությամբ իր ընտրողներին դիմել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Güney sınırlarımız boyunca oluşturulmaya çalışılan terör koridorunu paramparça ettik.
En son Afrin’de destan yazan kahramanlarımız, yeni görevlere hazırdır.
Aynelarab’tan Haseke’ye, oradan Sincar ve Kandil’e kadar tek bir terörist bırakmayana kadar operasyonlarımız sürecek.
— Recep Tayyip Erdoğan (@RT_Erdogan) May 6, 2018
Էրդողանի հայտարարությունից հետևում է, որ նա չի պատրաստվում կանգ առնել Սիրիայի Աֆրինում քրդական ուժերի դեմ վարած ռազմագործողությամբ, որի արդյունքում այդ շրջանը գրեթե ամբողջությամբ անցավ Թուրքիայի վերահսկողությանը:
Սակայն, մյուս կողմից, էրդողանը նման հայտարարություն արել է հունիսի 24-ին սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների ֆոնին: Աֆրինի գործողությունը Թուրքիայում հերթական անգամ բարձրացրեց իշխող ուժի և մասնավորապես, հենց Էրդողանի վարկանիշը:
Նոր ռազմագործողությունների խոստումը կարող ենք դիտարկել նաև ազգայնական և իսլամիստական զանգվածներին ուղղված հերթական «կերակուր», քանի որ հենց այդ զանգվածներն են Էրդողանի հիմնական ընտրողներն ու հետևորդները:
Մյուս կողմից այս պահին Սիրիայի նշված շրջաններում քրդական ուժերի հետ դաշնակցում է Միացյալ Նահանգները: Վերջին շաբաթներին ամերիկացի զինծառայողներին միացել են նաև ֆրանսիացի զինվորականներ: Ըստ այդ, այդ հատվածներում քրդերի դեմ հնարավոր գործողությունները գործնականում կարող են լինել միայն այն դեպքում, եթե Թուրքիան համաձայնության գա իր նատօյական դաշնակիցների հետ: Սակայն դեպքերի նման զրգացումը բացառել ևս հնարավոր չէ: