ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են պայմանական օդային թիրախներ

Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղի հակաօդային պաշտպանության պարեկային ուժերը  պայմանական օդային թիրախների հայտնաբերման և պայմանական հակառակորդի օդային հարվածները կասեցնելու թեմայով վարժանքներ են անցկացրել գիշերային ժամերին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների սցենարի համաձայն՝ Կասպյան նավատորմիղի կառավարման կենտրոնը ՀՕՊ պարեկային ուժերին տեղեկացրել է պայմանական հակառակորդի ավիախմբի թռիչքի մասին։ Պարեկային ուժերը ստորաբաժանման նավերը նախապատրաստել են մարտի։

«Պալմա» զենիթահրետանային կայան

«Պալմա» զենիթահրետանային կայան

Այնուհետև «Պալաշ» , «Պալմա» զենիթահրետանային կայաններով, ԱԿ-630 հրետանային կայաններով և նավերի ՀՕՊ այլ միջոցներով ոչնչացվել են  պայմանական հակառակորդի օդային թիրախները։

Վարժանքներին ներգրավվել են նավատորմիղի ավելի քան 10 նավ, այդ թվում՝ «Թաթարստան», «Դաղստան» հրթիռային, «Գռադ Սվիյաժսկ», «Ուգլիչ» փոքր հրթիռային նավերը, «Աստրախան», «Մախաչկալա» փոքր հրետանային նավերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *