2018-2019 ուստարվա համար «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում կտրվի 500 հոգու

2018-2019 ուստարվա շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով հատկացվում է ՀՀ ՊՆ համար անհրաժեշտ 500 տեղ: Տեղերը հատկացվում են կրտսեր սպայական կազմի պաշտոնների համալրման նպատակով՝ պետության կողմից ոուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ: Ծրագրով անցնողները ուսումնառության ընթացքում ստանում են տարկետման իրավունք: 

Տեղերը «բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցման» համար են:

450 տեղ հատկացվում է հետագայում դասակի հրամանատարի պաշտոնում ծառայելու համար՝  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում` հրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ:

50 տեղ հատկացվում է հետագայում բժշկական պաշտոնում ծառայելու համար՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` բուժական գործ մասնագիտությամբ:

Նշենք, որ ծրագրի մասնակիցը ունի բուհում անվճար սովորելու և ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալու իրավունք։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր։

3 տարի որպես սպա ծառայելուց հետո 2 տարվա ընթացքում կարող է Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար։ 

2 responses to “2018-2019 ուստարվա համար «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում կտրվի 500 հոգու

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *