Մայիսի 3-ին Բակո Սահակյանը և գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը այցելել են առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրավիճակին, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ իրականացված ու շարունակվող աշխատանքներին:
Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Արցախի ղեկավարին զեկուցել են, որ իրավիճակը վերահսկվում է և «արկածախնդրության դիմելու պարագայում հակառակորդը հերթական անգամ առիթ կունենա համոզվելու իր ծրագրերի անհեռանկարային լինելու հարցում»:
Շրջայցի ավարտին նախագահը խնդիրներ է առաջադրել ներկաներին և նշել, որ այսուհետ ևս ծառայությունը առաջնագծում պետք է կազմակերպել առկա իրողություններն ու հավանական զարգացումները հաշվի առնելով: