ԵԱՀԿ դիտարկում Թալիշ գյուղի հարավարևելյան ուղղությամբ

Մայիսի 3-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել  Արցախի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Վլադիմիր Մինարիկը (Սլովակիա)։

Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան)։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտնում է, որ այն անցել է առանց միջադեպերի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *