Մայիսի 3-ի առավոտյան Միջերկարական ծովի տարածքում՝ Սիրիայի «Հմեյմիմ» ավաբազայից դուրս գալուց հետո, վթարվել է Ռուսաստանի օդադեսանտային ուժերի Սու-30ՍՄ կործանիչ: Վթարի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Մայիսի 3-ին՝ ժամը 9:45-ի սահմաններում, «Հմեյմիմ» ավաբազայից օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց, Միջերկրական ծովի ջրային տարածքում վթարվել է ռուսաստանյան Սու-30ՍՄ կործանիչ: Երկու օդաչուներն էլ զոհվել են», – հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն:
Պաշտպանական գերատեսչությունը հերքում է, որ ինքնաթիռը խոցվել է: Նախնական տվյալներով՝ Սու-30ՍՄ կործանիչը վթարվել է այն բանից հետո երբ թռչուն է ընկել դրա շարժիչի մեջ: Զոհված օդաչուների անունները դեռևս հայտնի չեն: Vesti.ru լրատվակայքի տվյալներով՝ Սու-30-ի անձնակազմի հրամանատարը եղել է մայոր Ալբերտ Դավիդյանը