Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանում քաղաքացիականների վրա կրակելու մասին տեղեկությունը

Այսօր՝ մայիսի 3-ին, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, թե Պաշտպանության բանակը թիրախավորել է Աղդամի հատվածում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական մեքենա: ՊԲ մամուլի ծառայությունը հերքում է այս տեղեկությունը և նշում, որ դա Բաքվի տարածած ապատեղեկատվությունն է: Հաղորդագրությունը հրապարակվել է ՊԲ կայքում:

«ԱՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից սադրիչ նպատակներ հետապնդող վերոնշյալ տեղեկությունը ու մեկ անգամ ևս հիշեցնում, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբևէ չեն թիրախավորել և չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը», — Նշվում է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ՊԲ-ն «շարունակում է հավատարիմ մնալ շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում»:

Ըստ ադրբեջանական կողմից տարածված տեղեկության՝ «թիրախավորվել է ոռոգման համակարգերի վարչությանը պատկանող ԿամԱԶ մակնիշի մեքենա»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *