Վրաստանի ԶՈւ զինծառայողները մասնակցում են Էստոնիայում խոշորամասշտաբ զորավարժությանը

Էստոնիայում սկսվել է Siil-2018 խոշորամասշտաբ զորավարժությունը, որին մասնակցում են նաև Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումներ: Ընդհանուր առմամբ, վարժանքներին մասնակցելու է 15 հազար զինծառայող: Այս մասին հայտնում է վրացական «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը:

Էստոնիայում անցկացվող «Spring Storm-2017» («Գարնանային փոթորիկ») միջազգային զորավարժությունը. (արխիվ)

Էստոնիայում անցկացվող «Spring Storm-2017» («Գարնանային փոթորիկ») միջազգային զորավարժությունը. (արխիվ)

Զորավարժությունը շարունակվելու է մինչև մայիսի 14-ը, բացի վրացի զինծառայողներից Էստոնիա են մեկնել Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իռլանդիայի, Կանադայի, Լիտվայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի ներկայացուցիչներ:

Զորավարժությունն անցկացվելու է Էստոնիայի տարբեր շրջաններում: Զորավարժության հայտարարված նպատակը պահեստազորի և ցամաքային զորքերի մարտական պատրաստվածության ստուգումը:  Առաջին փուլում ստուգվելու են մոբիլիզացիայի և Էստոնիայի զինված ուժերը մարտական պատրաստության բերելու հնարավորությունները: Երկրորդ փուլում  զորաշարժ է արվելու երկրի հարավում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *