ԱՄՆ-ում C-130 Hercules բեռնատար ինքնաթիռ է վթարվել. զոհվել է 9 մարդ

Մայիսի 2-ին Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում վթարվել է ԱՄՆ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի C-130J Hercules բեռնատար ինքնաթիռ: Ինքնաթիռում գտնվել է 9 մարդ, բոլորը մահացել են: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերության կայքը:

Ինքնաթիռը մասնավորապես ընկել է Սավաննա քաղաքի մոտակայքում: Ժամը 11:30-ի սահմաններում, դուրս գալով Սավաննայի օդանավակայանից, այն որոշ ժամանակ անց ընկել է: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն նախանական տեղեկություններով պատճառը տեխնիկական խնդիրն է եղել:

Նշենք, որ վերջին շրջանում Միացյալ Նահանգների ուժային կառույցների մի քանի ինքնաթիռ և ուղղաթիռ է վթարվել:

Ամերիկյան արտադրության C-130 Hercules ինքնաթիռը ԱՄՆ զինված ուժերում և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներում ամենաշատ օգտագործվող բեռնատար ինքնաթիռներից մեկն է: Արտադրվում է դեռևս 1950-ական թվականներից:

Ունի մի շարք մոդեֆիկացիաներ և արդիիականացված տարբերակներ: KC-130 ինքնաթիռները Hercules ինքնաթիռների լիցքավորող տարբերակներն են։ Սրանք նույնպես արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։

ԱՄՆ-ում C-130 Hercules բեռնատար ինքնաթիռ է վթարվել

ԱՄՆ-ում C-130 Hercules բեռնատար ինքնաթիռ է վթարվել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *