Մայիսի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան պաշտոնական այցով գնացել է Իսրայել։ Նրան դիմավորել է Իսրայելում իր պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանը։ 2016-ին նախարար դառնալուց ի վեր սա Իզորիայի առաջին այցն է Իսրայել։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում բանակցություններ են անցկացվել համագործակցության խորացման շուրջ։ Մայիսի երկուսին նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
Այն ենթադրում է մոբիլիզացիայի և պահեստազորի ոլորտում փորձի փոխանակում, ինչպես նաև միջնակարգ ուսումնական հաստատություններում քաղաքացիական պաշտպանության ուսուցանման և ռազմական կրթության ոլորտում։
Իզորիան կայցելի նաև Իսրայելի ազգային պաշտպանության ինստիտուտ և ազգային անվտանգության խորհուրդ։