Հարավային Կորեան կողմ է ամերիկյան զորքերի մնալուն՝ չնայած հյուսիսի հետ խաղաղությանը

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ Հյուսիսի հետ խաղաղության համաձայնագիրը որևէ կապ չունի Հարավում տեղակայված ամերիկյան զինուժի հետ: ԱՄՆ զորքերը կշարունակեն մնալ Հարավային Կորեայի տարածքում: Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի Yonhap լրատվական գործակալությունը:

«Կորեայի ԱՄՆ զինուժը Հարավային Կորեա-ԱՄՆ դաշինքի խնդիրն է: Դա ոչ մի կապ չունի խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ», — հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Իննը:

Թեև Հվ. Կորեայի նախագահը նշում է, որ ԱՄՆ զորքերի առկայությունը Հյուսիսային Կորեայի հետ կապ չունի, սակայն անհասկանալի է, թե հակառակ դեպքում ում դեմ է ուղղված նշված դաշինքը:

Այս պահին Հարավային Կորեայում կա 28500 ամերիկյան զինծառայող: ԱՄՆ-ն 1950-53 թթ. պատերազմից սկսած օժանդակում է Հարավային Կորեային՝ ընդդեմ կոմունիստական Հյուսիսային Կոերայի:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Հարավային Կորեայում հանդիպել էին երկու Կորեաների ղեկավարները: Դրանից հետո կողմերը սկսել են սահմանին թուլացնել լարվածությունը, հանել այնտեղ դրված քարոզչական բարձրախոսները: Հյուսիային Կորեան, ըստ տարածված տեղեկությունների, համաձայնել է դադարեցնել ատոմային զենքի մշակման աշխատանքները: Առաջիկայում նախատեսվում է նաև Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ նախագահների հանդիպում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *