Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի 1204 «Շմել»նախագծի հրետանային կատերը Դոն գետում անցկացված վարժանքների ընթացքում հետ է մղել է պայմանական հակառակորդի հետախուզա-դիվերսիոն խմբի հարձակումը: Այս մասին մայիսի 1-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ըստ վարժանքների սցենարի՝ «Շմել» կատերը նկատել է Կասպյան նավատորմի նավերին մոտեցող պայմանական հակառակորդի արագընթաց կատերը:
Հրետանային կատերի անձնակազմը մարտի է բռնվել պայմանական հակառակորդի հետ և «Դ-56ՏՍ» 76մմ թնդանոթով ոչնչացրել նրան:
Հավելենք, որ Ռուսաստանի ԶՈւ Բալթյան նավատորմում նույնպես վարժանքներ են անցկացվել: Նավատորմը ետ է մղել զորամասերի վրա պայմանական ահաբեկիչների հարձակումը: