Վարժանքների ընթացքում Ռուսաստանում կասեցրել են ահաբեկիչների «հարձակումը» զորամասերի վրա

Ռուսաստանի զինված ուժերի Բալթյան նավատորմում զորամասերի վրա պայմանական ահաբեկիչների հարձակումը հետ մղելու վարժանքներ են անցկացվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հարձակման մասին ազդանշան ստանալուց հետո հրամանատարների ղեկավարությամբ զինծառայողները մշակել են հարձակումը կասեցնելու և ահաբեկչական վտանգը վերացնելու գործողություններ։

Վարժանքներին մասնակցել են հակաահաբեկչական շուրջ 10 ստորաբաժանում, ավելի քան 500 մարդ, ներգրավվել է մի քանի տասնյաակ ռազմական և հատուկ տեխնիկա։ Իսկ տոներին ընդառաջ հակաահաբեկչական միջոցառումները ուժեղացվել են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *