Ադրբեջանցի պատգամավորը առաջարկել է գումարել Արցախի հարցով հատուկ նիստ

Ադրբեջանի «Միլլի Մեջլիսի» (խորհրդարան) պատգամավոր Ղուդրաթ Հասանղուլիևը խարհրդարանին առաջարկել է գումարել Արցախի հարցով հատուկ նիստ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ըստ պատգամավորի՝ իրենք ժամանակին պետք է ընդունեն որոշում, հետևեն հայաստանյան իրավիճակին, քանի որ սպասում են [կամ, երևի, հույս ունեն], որ Հայաստանում կսկսվի քաղաքացիական պատերազմ:

Հարկ է նշել, որ  Ղուդրաթ Հասանղուլիևը, թեև իշխող կուսակցությունից չէ, բայց ունի հստակ մերձալիևյան դիրքորոշում: Նա մասնակցել է 2018 թ. ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններին և հավաքել ձայների 3,2 տոկոսը (4-րդն 8 թեկնածուի շարքում): Ընտրություններից հետո էլ շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահ ընտրվելու կապակցությամբ: 

Պետք է հաշվի առնել, որ այս քայլը նաև կարող է լինել Ադրբեջանի կողմից հայաստանյան տրամադրությունները և արձագանքը հասկանալու հնարավոր փորձ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *