Թուրքիայի և Կատարի ռազմաօդային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել

Ապրիլի 22-29-ը Կատարում անցկացվել է այդ երկրի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Բազե – 20» զորավարժությունը:  Կատարից վարժանքներին մասնակցում են նաև ցամաքային զորքերի և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է The Peninsula Qatar պարբերականի կայքը (1, 2):

Թուրքիայի և Կատարի ռազմաօդային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել

Թուրքիայի և Կատարի ռազմաօդային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել

Վարժանքներին ներգրավված են Կատարի օդուժի Mirage  և Alpha Jet ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ինչպես նաև Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչներ:

Ամեն տարի անցկացվող այս զորավարժության հայտարարվող նպատակն է բարձրացնել ռազմաօդային ուժերի մարտունակությունը Կատարի օդային տարածքը և հատկապես տնտեսական գոտիների անվտանգության ապահովումը,  սպաների պատրաստումը, բոլոր տեսակի գործողությունների կազմակերպումը և վերահսկումը հրամանատարական կենտրոններից:

Թուրքիայի և Կատարի ռազմաօդային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել

Թուրքիայի և Կատարի ռազմաօդային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել

Նշենք, որ մարտի 14-22-ը Կատարի զինված ուժերը անցկացրել են Lion’s Lair – 2018 («Առյուծի որջ – 2018») զորավարժությունը, որին ներգրավված են եղել նաև Թուրքիայի զինուժի ստորաբաժանումներ:

2017-ի ամռանից սկսած Թուրքիայի զինուժը ցամաքային ուժեր է ուղարկում Կատարում տեղակայված թուրքական ռազմաբազա:

Դեռևս 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել են ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագիր: Իսկ 2016-ին Կատարի և Թուրքիայի  կառավարությունները կնքել են Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ «իրականացման համաձայնագիրը» (implementation agreement): 2017-ի հունիսին այս համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը:

Այդ համաձայնագրի շրջանակներում էլ Թուրքիան զորքեր է տեղակայում Կատարում:  Բացի այդ Թուրքիայի և Կատարի զինված ուժերը արդեն մի քանի զորավարժություն են անցկացրել 2017-ի ընթացքում:

Հատկանշական է, որ թուրքական կողմը հապճեպ կարգով վավերացրեց այդ պայմանագիրը, այն բանից հետո, երբ արաբական մի շարք երկրներ խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:

Կատարի շուրջ ճգնաժամի մասին առավել մանրամասն.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *