Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան ավարտել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հիմնական գործողությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն): Հայտարարությունը տարածել է Պենտագոնի պաշտոնական կայքը:
Դրանում նշվում է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիա հրամանատարական շտաբի աշխատանք «ապաակտիվացվել է» Բաղդադում անցկացված միջոցառման ընթացքում՝ այդպիսով խորհրդանշելով Իրաքում ԻՊ դեմ հիմնական գործողությունների ավարտը:
«Իսլամական պետության» զինյալները 2014 թվականից գրավել են Իրաքի տարածքների մեծ մասը, այդ տարվա հունիսին իսլամիստ զինյալները գրավել են Մոսուլ քաղաքը՝ այնտեղ հայտարարելով այսպես կոչված «խալիֆայության ստեղծման մասին»: 2015 թվականից Իրաքի զինված ուժերը և ԱՄՆ գլխավորած կոալիցիան ռազմական գործողություններ են սկսել ԻՊ դեմ:
Իրաքը 2017-ի դեկտեմբերին պաշտոնապես հայտարարել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման մասին: Սակայն Իրաքում դեռևս կան ԻՊ զինյալների խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ հարձակումներ են գործում:
Նշենք, որ ըստ Պենտագոնը հրապարակած տեղեկությունների՝ 2017-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Իրաքում Նահանգներն ունի 8892 զինծառայող: 2018-ի մարտին Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան հայտարարել է, Իրաքում կնվազեցնեն ցամաքային զորքերի թվաքանակը՝ պայմանավորված Իրաքի անվտանգության ուժերի արդյունավետության աճով: