Ապրիլի 30-ին Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Պյուլումյուր գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և ժանդարմերիայի բախումներում վիրավորվել է 3 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թուրք ուժայինները «Կոբրա» ուղղաթիռների ներգրավվմամբ ռազմական գործողություններ են սկսել Դերսիմում քուրդ զինյալների դեմ: Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց:
Վերջին շրջանում թուրք-քրդական բախումները կրկին ինտենսիվացել են, ինչի արդյունքում աճում են նաև կողմերի կորուստները: Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պաշտոնական տվյալներով՝ միայն ապրիլի 20-27-ը PKK-ի հետ բախումներում սպանվել է 3 թուրք զինծառայող, վիրավորվել ևս 8-ը:
Թուրք ուժայինների և PKK-ի բախումները հիմնականում ընթանում են Թուրքիայի արևելյան և հարավարևելյան, հիմնականում քրդաբնակ նահանգներում:
2015-ի ամռանից սկսված թուրքական կողմը քուրդ զինյալների դեմ գործողություններում ներգրավվել է բանակի տարբեր ստորաբաժանումներին, ժանդարմերիային, ոստիկանության հատուկ նշանակության ուժերին: