Ադրբեջանում ներկայացրել են ԱԹՍ-ներ, որոց առկայության մասին նախկինում թեև կային հիմնավոր ենթադրություններ, բայց հանրային ցուցադրման առարկա չէին եղել: Razm.info-ն դեռ ամիսներ առաջ էր դրանք «հայտնաբերել»:
Ապրիլի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության բազա, որտեղ ծանոթացել է ռազմական տեխնիկային:
Ցուցադրված տեխնիկայի թվում էին նաև իսրայելական արտադրության Hermes 450 և Hermes 900 ԱԹՍ-ները: Այս անօդաչուները նախկինում հրապարակային չէին ցուցադրվել, սակայն բաց աղբյուրներից հավաքված տեղեկությունների հիման վրա կային հիմնավոր ենթադրություններ դրանց առկայության մասին:
Այս և այլ մանրամասները մենք հանգամանորեն ներկայացրել ենք «Ռազմինֆոյի» թիմի պատրաստած «Ռազմաքաղաքական Հանդեսում»:
Իլհամ Ալիևին են ներկայացրել նաև այլ տեխնիկա, այդ թվում՝ Harop մահապարտ ԱԹՍ-ներ, որոնք Ադրբեջանը կիրառել է 2016 թ. ապրիլյան մարտերում: