Իրաքում 29 կին ցմահ ազատազրկվել է ԻՊ հետ կապ ունենալու համար, այդ թվում 6 ադրբեջանցի

Ապրիլի 29-ին Իրաքում Բաղդադի կենտրոնական քրեական դատարանը որոշում է ընդունել ցմահ ազատազրկել այլ պետությունների 29 կին քաղաքացու: Նրանցից 6-ը Ադրբեջանի քաղաքացիներ են: Նրանք մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար: Այս մասին հայտնում է France 24 հեռուստաընկերության կայքը:

Իրաքում 29 օտարերկրացի կին դատապարտվել է ցմահ ազատազրկման

Իրաքում 29 օտարերկրացի կին դատապարտվել է ցմահ ազատազրկման

Կին դատապարտյալներից 19-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, իսկ 4-ն էլ Տաջիկստանի: Ըստ դատարանի որոշման՝ նրանք մեղադրվում են ԻՊ-ին միանալու և աջակցելու համար:

Աղբյուրը նշում է, որ Իրաքում հայտնաբերվել է ԻՊ հետ կապ ունենցող առնվազն 560 օտարերկրացի կին և 600 երեխա: Ընդհանուր առմամբ՝ Իրաքում ձերբակալվել է «Իսլամական պետության» հետ կապ ունեցող 20 հազար մարդ, 300 մարդ մահապատժի է ենթարկվել:

2018-ի փետրվարին Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացի ևս 10 կին դատապարտվել էին ցմահ ազատազրկման՝ նույնպես ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ դեռևս 2017 թ. մարտին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարը հայտնել էր, որ մինչև օրս ԻՊ ահաբեկչական կառույցին անդամակցել է Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի: Ադրբեջանցի զինյալներ կան նաև Սիրիայի և Իրաքի այլ ահաբեկչական, զինված խմբավորումների կազմում, սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *