Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» ձերբակալվել է ՌՕՈւ 15 գործող և նախկին զինծառայող

Անկարայի հանրապետական դատախազությունը լիազորել է ձերբակալել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ևս 25 գործող և նախկին զինծառայողի: Նրանք մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու համար»: Կասկածյալներից 15-ն արդեն ձերբակալված են: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Թուրքիայում ռազմական օդաչուների են ձերբակալել

Թուրքիայում ռազմական օդաչուների են ձերբակալել

Կասկածյալներից 5-ը գնդապետ են, 5-ը փոխգնդապետ, 13-ը մայոր, 2-ն կապիտան: Մնացած 10 զինծառայողներին և հայտնաբերելու համար Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինությունը շարունակում է գործողությունները:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ  նոր օրենքի ուժ ունեցող հրամանագրով ևս 3 հազար զինծառայողի կհեռացնեն բանակից: Ըստ նրա՝ գաղտնազերծել են բանակի ներսում Ֆեթհուլլա Գյուլենի ևս մեկ «կրիպտո կառույց»:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսվել են հետապնդումներ Թուրքիայի ուժային կառույցների, նախարարությունների և տարբեր կառույցների աշխատակիցների նկատմամբ: Մինչև այժմ Թուրքիայում գործում է «արտակարգ դրությունը», որի պայմաններում երկրի իշխանությունները առանց որևէ խոըչնդոտի կարող են ընդունել օրենքի ուժ ունեցող ցանկացած հրամանագիր, ինչը ենթակա չէ բողոքարկման:

Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ամերիկաբնակ թուրք, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքում է մեղադրանքը:

Հետապնդումների, ձերբակալությունների, հեռացումների պատճառով Թուրքիայի ուժայիններում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների պակաս է նկատվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *