Սիրիայում բախումներ են ընթանում երկրի կառավարական բանակի և Միացյալ Նահանգների աջակցությամբ գործող արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման միջև Եփրատ գետի արևելյան հատվածում՝ Դեր Զորի մոտակայքում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ապրիլի 29-ին Սիրիայի կառավարական ուժերը Եփրատ գետի տարածքում՝ սիրիա-իրաքյան սահմանին գտնվող մի քանի բնակավայրում վերահսկողություն են սահմանել: Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»` YPG-ի ղեկավարները հայտնում են, որ ավելի ուշ իրենց հաջողվել է հետ վերցնել այդ բնակավայրերը:
SDF-ի ղեկավարությունը չի հայտնում, թե արդյոք գյուղերի հետ գրավվմանը իրենց աջակցել են ամերիկյան զորքերը, թե ոչ:
Yesterday night the Syrian army and its allies captured four villages after launching a sudden attack against US-backed #SDF forces in the Deir ez-Zor region east of the Euphrates. The SDF has announced regaining control of the villages in a counter-attack. pic.twitter.com/FpM43Z5b6x
— Aylina Kılıç (@AylinaKilic) April 29, 2018
Այս տեղեկությունները տարածվել են նաև սոցցանցերում: Ըստ այդ տեղեկությունների՝ ԱՄՆ աջակցությամբ կռվող ուժերը նաև կառավարական բանակի զենք ու զինամթերք են առգրավվել Դեր Զոր քաղաքի արևմտյան հատվածում:
#Syria #DeirEzzor#SDF (pro-#US) captured an anti-aircraft machine gun and some ammunitions from #SAA forces in the western countryside of Deir Ezzor. pic.twitter.com/tCHts562eg
— Mr. Revinsky (@Kyruer_1) April 29, 2018
Նշենք, որ Միացյալ Նահանգների հիմնականում դաշնակիցը Սիրիայում հենց SDF խմբավորումն է, որին ԱՄՆ ռազմական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում:
ԱՄՆ Պենտագոնի ներկայացրած 2019 թ. պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է ընդհանուր առմամբ 1,4 միլիարդ դոլարի աջակցություն Սիրիայի արաբա-քրդական SDF խմբավորմանը: Ըստ նախագծի՝ Սիրիայի այդ ուժերին տրամադրվելու է 550 մլն դոլար: ԱՄՆ նաև զինտեխնիկիա է ուղարկում այս ուժերին:
Արաբա-քրդական SDF-ի վերահսկողության տակ են գտնվում Սիրիայի հյուսիսային բավականին մեծ տարածքներ՝ ընդհուպ մինչև Իրաքի հետ սահման: Այս ուժերը վերահսկում են Դեր Զոր նահանգի մի մասը, Ռաքքա քաղաքը: