PKK-ի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

Ապրիլի 29-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ Շրնաք նահանգում. ապրիլ 2017

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ Շրնաք նահանգում. ապրիլ 2017

Նահանգի Բեսթլեր-Դերելեր լեռնային շրջանում քուրդ զինյալները նռանականետներով և ավտոմատներով կրակել են թուրք ուժայինների բազայի վրա, ինչի արդյունքում էլ բախումներում են սկսվել ուժայինների և զինյալների միջև:

Նշենք, որ ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պաշտոնական տվյալներով՝ ապրիլի 20-27-ը PKK-ի հետ բախումներում սպանվել է 3 թուրք զինծառայող, վիրավորվել ևս 8-ը:

Վերջին շրջանում թուրք-քրդական բախումները կրկին ինտենսիվացել են: Դրանք հիմնականում ընթանում են Թուրքիայի արևելյան և հարավարևելյան, հիմնականում քրդաբնակ նահանգներում:

2015-ի ամռանից սկսված թուրքական կողմը քուրդ զինյալների դեմ գործողություններում ներգրավվել է բանակի տարբեր ստորաբաժանումներին, ժանդարմերիային, ոստիկանության հատուկ նշանակության ուժերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *