Պեկինում հանդիպել են Ադրբեջանի և Չինաստանի պաշտպանության նախարարները

Ապրիլի 27-ին Պեկինում Ադրբեջանի պաշտպանության նախարար  Զաքիր Հասանովին ընդունել են Չինաստանի ազգային պաշտպանության նախարարը և կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալը:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զաքիր Հասանովի այցը Չինաստան

Զաքիր Հասանովի այցը Չինաստան

Կողմերը փոխանակվել են հայտարարություններով, քննարկել երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներ:

Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Չինաստանի պաշտպանության նախարարություններ միջև ստորագրվել է ռազմական օգնության տրամադրման վերաբերյալ փաստաթուղթ:

Զաքիր Հասանովի Չինաստան այցը մեկնարկել էր ապրիլի 26-ին: Այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ Չինաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ռազմարդյունաբերական արտադրանքի նմուշների հետ ծանոթություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *